Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ռուսաստանում երաշտի վտանգ կա

Ռուսաստանում  երաշտի վտանգ կա
28.05.2012 | 00:41

Ռուսաստանի հարավային և կենտրոնական շրջաններում երաշտի սպառնալիք է ստեղծվել, ինչի հետևանքով միջազգային շուկայում նկատվել է ցորենի գնի կտրուկ աճ:
Ըստ zol.ru կայքի, Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովն արդեն իսկ հայտարարել է, որ Կրասնոդարի երկրամասում ցորենի և հատիկաընդեղեն մշակաբույսերի այս տարվա բերքը 2011 թվականի համեմատ մոտ 27 տոկոսով կկրճատվի, քանի որ աշնանացանի մի մասն արդեն «մահացել» է ` երկարաշունչ ձմռան ու տեղումների սակավության պատճառով: Ընդ որում, եթե առաջիկա երկու շաբաթների ընթացքում անձրևներ չտեղան, ապա բերքի կորուստը Հյուսիսային Կովկասում շատ ավելի մեծ կլինի:
Ըստ ֆրանսիական Agri-tel գործակալության կանխատեսման, Ռուսաստանի ցորենի բերքն այս տարի 56 մլն տոննայից կնվազի մինչև 50-53 մլն տոննա: Նույն աղբյուրի տեղեկատվությամբ՝ երաշտի սպառնալիք կա նաև Հայաստանին ցորենի հիմնական մատակարար Ուկրաինայում:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մասնագետների հավաստմամբ՝ միջազգային շուկայի այս զարգացումներն առայժմ մեր երկրի վրա չեն անդրադարձել, սակայն առաջիկայում հնարավոր է ալյուրի որոշ թանկացում, եթե Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի մատակարարումներն ընդհատվեն:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ